Սիսիանին կտրամադրվի աղբի տեսակավորման 65 աղբաման
«Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Սիսիան համայնքում աղբի տեսակավորման նպատակով աղբամանների տրամադրման նախագծի համար շուրջ 19, 914 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն:
Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի կողմից։
Տարածքային կառավարման նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրի նպատակն է Սիսիան համայնքին տրամադրել խառը թափոնների համար 65 աղբամաններ, որոնք թույլ կտան աղբն արդյունավետ տեսակավորել պլաստիկ և այլ թափոնների։
Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարման և վերամշակման հզորությունը Սիսիանում, որտեղ բնակվում է 16 հազար քաղաքացի` այսպիսով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերամշակման աշխատանքներին: