2019-ի զբոսաշրջային լավագույն ուղղությունները
Լոնդոնը, Փարիզն ու Հռոմը գլխավորում են աշխարհում լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկը։ Ռիա նովոստին, հղում անելով TripAdvisor-ին, գրում է, որ հաղթողը որոշվել է ալգորիթմի օգնությամբ՝ հիմք ընդունելով 12 ամսվա կտրվածքով տարբեր երկրներում հյուրանոցների, ռեստորանների վարկանիշներն ու դրանց մասին արձագանքները, նաև իրադարձությունները։
Առաջին տեղում է Լոնդոնը, որտեղ միախառնված է պատմությունը, արվեստը, նորաձևությունը, ուտելիքը։ Փորձագետները երկրորդ տեղի համար ընտրել են Փարիզն իր միջավայրի, Սենայի, Էյֆելյան աշտարակի և Նոտր-Դամի համար։ Հռոմը եզրափակում է լավագույն եռյակը, որը, փորձագետների խոսքով, հիշեցնում է առանց տանիքի մեծ թանգարանի ցուցասրահներ. հրապարակների, շուկաների և պատմական վայրերի կենդանի կոլաժները երկար ժամանակ են մնում մարդկանց հիշողություններում։
Առաջին հնգյակում է նաև Կրետե կղզին ու Բալին։
Տասնյակում է նաև Թայլանդի Պհուկետ կղզին, իսպանական Բարսելոնան, թուրքական Ստամբուլը, Մարոկոյում՝ Մարաքեշի «Կարմիր քաղաքը» և Դուբայը։
Ցուցակում ընդհանուր 25 ուղղություն է, այդ թվում նաև Պրահա, Կամբոջա, Նյու Յորք, Յամայկա, Հանոյ, Տոկիո, եգիպտական Հուրկադա, Սիդնեյ, Թել Ավիվ։