Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ երեկվա հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու հնարք է։
«Որ խնդրեմ, ինչ որ մեկն ինձ կբացատրի, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ոնց՞ է լուծելու . . .
Կամ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի համար է և այդ 70% վստահության քվեն ինչ՞ նպատակով է տրված:
Կարծում եմ Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն, կամ կմերժեն:
Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար»,-նշել է նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հարցի սեփականատերը ոչ թե կառավարությունն է, վարչապետը, այլ հայ ժողովուրդը:
«Ես ունեմ ղարաբաղյան խնդրի լուծման իմ պատկերացումը, սակայն Ղարաբաղի հարցի սեփականատերը կառավարություն չէ, վարչապետ չէ, այլ ամբողջ հայ ժողովուրդն է: Մենք պետք է ձևակերպենք, թե ինչ ենք ուզում՝ ձգտելով համազգային կոնսեսուսի»,-հավելել էր նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան