Պորոշենկոն ուզում է մինչև երդմնակալությունը հանդիպել Զելենսկու հետ
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն նախքան երդմնակալության արարողությունը հանդիպել։ Գազետա.ռու-ն գրում է, որ հանդիպմանը գործող նախագահը մտադիր է իր իրավահաջորդի հետ քննարկել երկրի կենսագործության և նախագահական լիազորությունների և պատասխանատվության փոխանցման հարցեր։
«Իշխանության հանձնումը բարդ և պատասխանատու գործընթաց է։ Եվ Պյոտր Պորոշենկոն ձգտում է այն իրականացնել եվրոպական ավանդույթների համաձայն»,- նշված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ Պորոշենկոն նման առաջարկով դիմել էր Զելենսկուն դեռ ապրիլի 30-ին։ Այդպիսով, գործող նախագահի մամուլի ծառայությունը Զելենսկու հետ հանդիպման առաջարկությունը հաստատել է։