Անի Խաչատրյան. Պարոն Բեգոյանը գիտի, որ այսօր իր լույսը խավարելու է
«Երևանի ենթակայության տակ կան տասնյակ ՀՈԱԿ-ներ, ինչո՞ւ է ավագանու նիստին նստած միայն Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենը»,- Երևանի ավագանու նիստում հետաքրքրվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Տարօրինակ հարց եք տալիս։ Տեղյակ էլ չեմ, թե ով է ներկա այս պահին, ով ոչ»։
Անի Խաչատրյանն ասաց, որ եթե նիստին չպետք է լինեն ՀՈԱԿ-ի տնօրնները, խնդրում է դուրս հրավիրել նրան կամ բոլորին կանչել նիստին։ Հ. Մարությանն ասաց, որ քաղաքապետն իրավունք ունի հրավիրել, ինքն է հրավիրել պարոն Բեգոյանին, որ ներկա լինի։
«Գիտեմ՝ ինչու է այստեղ։ Ես դեռ ամսիներ առաջ գրել եմ, որ այսօր իր լույսը խավարելու է։ Դրա համար էլ կանչել եք այստեղ։ Սա միտումնավոր պահվածք է, և ես պահանջում են պարոն Բեգոյանին դուրս հրավիրել դահլիճից»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման քայլեր են ձեռնարկվում
- Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել