Զոհրաբյան. Առնվազն խորհրդարանականներին պետք է ներկայացվեր, թե ինչու են գնում սահմանադրական փոփոխությունների
«Ուրախ կլինեմ, որ վերջապես ունենանք այն անկախ դատական համակարգը, որի մասին ամեն օր խոսվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով, մինչև սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով ստեղծելն առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին պետք է ներկայացվեր, թե ինչու են գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ի՞նչն է, որ խոչընդոտում է իշխանություններին իրենց ռեֆորմներն իրականացնել։
«Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը։ Եթե փոփոխությունները լինելու են այդ ուղղությամբ, որ ունենանք անկախ դատական համակարգ, օքեյ է, իսկ եթե փոփոխություններն արվելու են դատական համակարգը հիմա էլ այս իշխանության կրունկի տակ փռելու համար, ապա մեզ համար դա լինելու է բացարձակապես անընդունելի, այդ մասին բարձրաձայնելու ենք», - ասաց նա։
Խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ հանդեպ որևէ քաղաքական գործիք չպետք է կիրառվի։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
- Գլխավոր դատախազին առաջարկում են քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ
- ԱՆ-ն հրապարակել է, թե ովքեր կարող են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ դառնալ
- «ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը»
- Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ
- ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը. Արսեն Բաբայան