Իրավունք 12:41 15/04/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Քննիչները, դատախազները, դատավորները. այսօր ամեն մեկն իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը

«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Օրեր առաջ ես մտավախություն էի հայտնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նույն համառությամբ առաջ է տանելու 2018-ի իր պատկերացումները՝ խլել, բռնել, դատել, ազգայնացնել։ Մտահոգություն կար, որ հնչեցվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է հրահանգ, մոտիվացիա, որը դրդելու է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին՝ հարուցել նոր քրեական գործեր, ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի, օրինականության սահմանները։ 


Այսօր իմ մտավախությունը, ցավոք, իրականություն է դառնում։ Վերջին օրերին մեկը մյուսի հետևից հայտարարվեց նոր քրեական գործերի մասին. նոր կասկածյալներ, նոր մեղավորներ կամ՝ հին մեղավորներ, բայց՝ արդեն նոր քրեական գործերի շրջանակներում։ Մարդիկ մամուլից են տեղեկանում, որ կա հարուցված քրեական գործ, որ իրենք մեղադրյալ են կամ գտնվում են հետախուզման մեջ։

Իշխանությունը տրվեց գայթակղությանը՝ աճող լարվածության պայմաններում դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Իրավապահներին տրվեց ինդուլգենցիա՝ գործելու  ազատ, չկաշկանդվել օրինականության պահանջներով։

Իշխանությունը մտահոգված է, և սա հասկանալի է. Հայաստանը մտնում է սոցիալական ծանր լարվածության փուլ։ Բայց մտածել, որ քրեական գործերով կարելի է բավարար գումարներ հետ բերել ու լուծել տնտեսական խնդիրները, անլուրջ է։ Մտահոգությունը և խուճապը տարբեր հասկացություններ են։ Իշխանության այս պատկերացումները տնտեսության համար ունենալու են կործանարար ազդեցություն։ Որպես այդ ամենի հետևանք՝ քանդվելու են աշխատող տնտեսական շղթաները, և կրկին տուժելու են հասարակ, աշխատավոր մարդիկ։

Կա պատվիրատու՝ քաղաքական իշխանությունը, կա կատարող՝ իրավապահները, փորձ է արվելու ապահովել դյուրահավատ հանդիսատես։ Բայց լեփլեցուն հրապարակներ արդեն չեն լինելու։ Հարյուր հազարավոր նոր ընտանիքներ հայտնվելու են չքավորության եզրին. նրանց պետք է լինելու աշխատանք և եկամուտ, և ոչ՝ քրեական գործեր կամ ուրիշի գույքի բռնագրավում։
Այս գործերով, որոնց նպատակային հանրային հնչեղություն է տրվում, ձևավորվում են անհիմն սպասումներ, թե սա բերելու է բյուջեի արագ համալրմանը։ Բայց գոնե մի քիչ տեղյակ մարդիկ գիտեն, որ դա այդպես չէ, առավել ևս, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց որոշակիություն՝ ետ բերված գումարների, դրանց տեղաբաշխման և ծախսման որոշումների կայացման վերաբերյալ։
Բռնագրավելու, խլելու քաղաքականությունը սերմանելու է թշնամանք և վրեժ՝ մի քանի սերունդ առաջ։ Այս քայլով սերունդներ են հայտնվելու լուրջ հակամարտության մեջ։ Կառավարությունները կգան, կգնան, բայց մի քանի սերունդ ապրելու է խորը կոնֆլիկտի պայմաններում, թե՝ ով ումից ինչ խլեց։

Վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքը նախապատրաստվում է օրենքները հարմարեցնելով, ամեն օր իրավունքի մի նոր սահմանափակում է մտցվում, ԱԺ իշխանական մեծամասնությունը լուռ դակում է։ Հայաստանում սկսում է մոլեգնել իրավապահների համաճարակը։ Վստահաբար՝ իշխանության նույնիսկ նեղ շրջանակներում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա բերելու է լուրջ պրոբլեմների՝ թե երկրի համար, թե իշխանության։ Ի՞նչ կարող են անել նրանք. կարող են սկսել առարկել, խոսել, կարծիք հայտնել։ Այս շրջանի պատասխանատվությունը նաև իրենցն է։

Մինչ հասարակությունը փակված է տներում, իշխանությունը նոր օրակարգ է առաջ տանում և երկրում նոր մթնոլորտ ձևավորում։ Ընդունվող օրենքները և իրավապահներին տրված՝ աջ ու ձախ գործելու հրահանգը երկիրը նոր փուլ են մտցնում։ 

Առաջանում է բնական անհրաժեշտություն՝ իրավական ամենաթողության դեմ պայքարում ստեղծել նոր գործիքներ, ավելի նոր ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Փաստաբանական համայնքը, մեդիան, քաղաքական կուսակցությունները, հանրային և քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը, և ընդհանրապես հասարակությունը, պետք է արձագանքի։
ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին շեղել տնտեսության գլոբալ և սովորական քաղաքացու՝ օրվա խնդիրներից։ 

Իրավական ամենաթողության շղթայի բոլոր օղակներում շատերն արդեն իսկ գիտակցում են, որ կրելու են պատասխանատվություն, և իրենց վախի մասին կիսվում են մասնավոր զրույցներում։ Իրենց համար էլ պարզ է, որ կարճ ժամանակ հետո այլևս չեն կարողանալու ասել՝ իսկ մենք ի՞նչ կարող էինք անել։ Հնարավոր չի լինելու խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով քաղաքական իշխանության վրա։ Քաղաքական հրահանգը այլ բան է, «իրավական ընթացակարգերով» իրագործումը՝ այլ։ Քննիչները, դատախազները, դատավորները՝ այսօր ամեն մեկը իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը։ Իսկ այսօր պահանջվում է մեկ պարզ բան՝ մնալ օրենքի և իրավունքի սահմաններում»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}