Ռուսական առաջին ալիքը ներկայացրել է «Մարշալ Բաղրամյան. Սեր՝ կրակի գծում» ֆիլմը
Ռուսական առաջին ալիքը մայիսի 6-ին ներկայացրել է վավերագրական ֆիլմ «Մարշալ Բաղրամյան. Սեր՝ կրակի գծում»։
Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը խորհրդային նշանավոր ռազմական առաջնորդներից է, որը հայտնի է դարձել իր փայլուն հաղթանակներով, ներառյալ պատերազմի առաջին տարիներին, երբ խորհրդային բանակը ծանր պարտություններ էր կրում:
Հովհաննես Բաղրամյանի ճակատագիրը շատ դրամատիկ է եղել։ Պատերազմի տարիներին նա նույնիսկ չի վիրավորել, բայց նրա կյանքը մեկից ավելի անգամ կախված է եղել մազից:
Նշվում է, որ Հովհաննես Բաղրամյանի ընտանեկան երջանկությունը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ նա չի վարանում դեմ գնալ կովկասյան դարավոր ավանդույթներին: Դեռևս 1920-ին երիտասարդ սիրահարվում է մի գեղեցիկ աղջկա՝ տեղի գործարանի սեփականատիրոջ դստերը: Մինչ նա պայքարում էր հեղափոխության գործի համար, Թամարային նրա ծնողները ամուսնացնում են մեկ այլ մարդու հետ, սպայի, որը փրկում է ընտանիքը հրոսակախմբերի հարձակումից: Շուտով ավազակները վրեժ են լուծում նրանից։ Բաղրամյանը պարզում է, որ Թամարայի ամուսինը սպանվել էր, իսկ Թամարան սպասում է երեխային: Ըստ սովորույթի, կինը պետք է վառ պահեր ամուսնու հիշատակն ու մեծացներ երեխային։ Այդ ժամանակ... Բաղրամյանն առևանգում է իր սիրելլին։ Եվ Թամարայի որդուն՝ Մովսեսին, դաստիարակում է որպես իր սեփական: Ամուսնությունից երկու տարի անց նրանք ունենում են դուստր, որին կոչում են Մարգարիտա։
Ողջ կյանքի ընթացքում նա սիրել է իր կնոջը։ Նա սովետական այն քիչ զինվորական առաջնորդներից է, որը երկրորդ անգամ չէր ամուսնացել: Բաղրամյանը, հեռու լինելով իր սիրելիից, նամակներ էր գրում նրան՝ լի քնքուշությամբ և կիրքով: Եվ նա ստանում էր նմանատիպ պատասխան։
Մարշալ Բաղրամյանը 1962-ին իրականացնում է իր վերջին գործողությունը։ Այնուհետև նա թողնում է ծառայությունը և սկսում զբաղվել իր թոռների դաստիարակությամբ։ Հովհաննես Բաղրամյանի համար ծանր է լինում սիրելի կնոջ կորուստը։ Նա, կարծես, կորցնում էր իր ամբողջ կյանքը սնուցող աղբյուրը: Բաղրամյանը երկար չի ապրում Թամարայի մահից հետո: Նա մահացել է 1982 թվականին և թաղված է Կրեմլի պատի գերեզմանատանը։