Ղազինյան. Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններին
«Մեկ Հայաստան»կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:
Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:
Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:
Լավ է ուշ, քան երբեք . . .»:
Հարակից հրապարակումներ`
- Հրադադարի պահպանման մոնիթորինգի համակարգը խիստ սահմանափակ է. վարչապետ
- Մեր հաղթանակն արդարության, ճշմատության և մարդկության հաղթանակն է. ՀՀ վարչապետ