Սպասվում է աստղակերպի երկրամերձ անցում
ՆԱՍԱ-ն նախազգուշացնում է, որ Երկրին է մոտենում 84-190մ տրամագիծ ունեցող աստղակերպ։ Աստղակերպը կոչվում է 2009 PQ1: Այն Երկրին ամենամոտը կլինի օգոստոսի 5-ին։
Բյուրականի աստղադիտարանի փոխանցմամբ, աստղակերպը հայտնաբերվել է 2009թ-ի օգոստոսի 14-ին և դասվում է Ապոլոնի աստղակերպերի շարքին (Ապոլոնի աստղակերպերը հատում են Երկրի ուղեծիրը)։
Աստղակերպը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որն իր ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։ Ի տարբերություն մոլորակների՝ աստղակերպերն ավելի փոքր են թե՛ չափով, թե՛ զանգվածով։ Դրանք չունեն կանոնավոր ձև, մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ: