Բելգիայի թագավորի ավտոշարասյունը հայտնվել է Բրյուսելում անկարգությունների գոտում
Բելգիայի թագավոր Ֆիլիպի ավտոշարասյունը նախօրեի երեկոյան հայտնվել է Բրյուսելի անկարգությունների գոտում՝ ցուցարարների և ոստիկանության բախումների կենտրոնում, որը սկսվել էր ոստիկանության բռնությունների դեմ բողոքից հետո: Այս մասին գրում է Tass-ը։
Ցուցարարները ճանաչել են թագավորի մեքենան, սկսել են քարեր նետել մեքենայի ուղղությամբ։ Թագավոր Ֆիլիպը չի տուժել, կարողացել են դուրս գալ ցուցարարների շրջափակումից։
Նշվում է, որ Բրյուսելում բողոքի ցույցերի պատճառը եղել է Իբրահիմ անունով 23-ամյա գվինեացու մահը, որը մահացել է հունվարի 9-ին ոստիկանական բաժանմունքում: Երիտասարդին տեղափոխել են այնտեղ ՝ կարանտինի խախտման հետ կապված փաստաթղթերի ստուգման նպատակով, փողոցում բերման ենթարկելուց հետո։ Ոստիկանությունում նա սրտի կաթված է ունեցել, շտապօգնությունը ժամանակին չի հասնել ու նա մահացել է։