Թուրքիան խոսել է Արցախում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ համատեղ դիտարկման կենտրոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքը։
«Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը. դա Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Բեռնարկղերն արդեն եկել են, շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են մեկնել այնտեղ»,- ասել է նա։
Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտակայան, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել:
«Եթե ապագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից այս սադրանքը հաստատում է՝ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է․ Պողոսյան
- Mediaport ․Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին․ Աղդամի մոնիտորինգի կենտրոնը քայլեր կձեռնարկի