Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել հանդիպել միջուկային պատերազմի սպառնալիքը նվազեցնելու համար
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խնդրել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Ջոզեֆ Բայդենին հանդիպել, զրուցել և անել ամեն ինչ՝ երկրների միջև միջուկային պատերազմից խուսափելու համար:
«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նա հիշել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ շփվելու իր փորձը: Գորբաչովը պնդում է, որ ԱՄՆ 40-րդ նախագահը մինչև բանակցություններն ամենաանհանդուրժողական պահպանողականն էր , բայց հետագայում դարձավ բանակցային գործընթացի շատ ակտիվ մասնակից:
«Փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հանդիպել և բանակցել, և գլխավորն այն է, որ միմյանց վրա չհարձակվել: Պարզ է, որ ամենակաևորը միջուկային պատերազմից խուսափելն է: Քանի որ կա գիտակցում, որ պետք է խուսափել նման խնդրից, եթե այն հնարավոր չէ լուծել միայնակ, պետք է հանդիպել, բոլորը պետք է մտահոգվեն այս իրավիճակով»,- ասել էԳորբաչովը:
«Միևնույն ժամանակ, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը շատ մեծ փորձ ունեն պատասխանելու այն հարցին, թե որտեղ և ինչպես գնալ»,- ասել է Խորհրդային Միության նախկին նախագահը:
«Օգտագործելով անցյալի փորձը՝ պետք է հասկանալ, որ եթե գերակշռում է զինաթափման և անվտանգության ամրապնդման ցանկությունը, ապա շատ բանի կարելի է հասնել», - ամփոփել է խոսքը Գորբաչովը:
Նշենք, որ Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Ավելի ուշ, Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Բայդենը իրեն չի զսպել Պուտինի հետ զրույցի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան