Հայաստանում ապրում են մեծ թվով հայացած թուրքեր, որոնք ունեն հայի անուն ազգանուն, բայց ատում են հայերին. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Թուրքիայում կան թուրքացած հայեր, որոնց թիվը հասնում է մի քանի միլիոնի։ Նրանք խոսում են թուրքերեն, ունեն թուրքի անուն և ազգանուն, դավանում են իսլամ, կրում և պահպանում են թուրքական մշակույթն ու ավանդույթները։ Նրանք ներքուստ ատում են թուրքերին . . .
Հայաստանում ապրում են մեծ թվով հայացած թուրքեր, որոնք ունեն հայի անուն ազգանուն, դավանում են քրիստոնեություն, կրում և պահպանում են հայկական մշակույթն ու ավանդույթները։
Նրանք ատում են Հայերին ու Հայկականը, ազգայինն ու պետականը, աչքի են ընկնում իրենք թուրքահաճո և հայատյաց վարքագծով։
Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ, սակայն առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ հայացած թուրքերի թիվը կորոշակիանա»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյան. Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար