Եթե լողում ես ծովում, հավանաբար ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել. Գամղրելիձե
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հանձնարարականներ կմշակի փողոցում ողջամիտ կերպով շնչադիմակ կրելու վերաբերյալ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, մարդաշատ վայրերում մարդիկ անպայման պետք է շնչադիմակ կրեն:
«Հասկանալի է, որ եթե դու մենակ ես գյուղում, անտառում, ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել: Այն վայրերում, որտեղ մարդկանց զանգվածային հավաք կա, իհարկե, պետք է այնտեղ շնչադիմակ կրեք: Եթե լողում ես ծովում, ապա հավանաբար ոչ ոք չի պահանջի շնչադիմակ կրել, բայց եթե զբոսնում ես Բաթումիի բուլվարում կամ Քոբուլեթիում, որտեղ քո կողքին շատ մարդիկ կան, իհարկե, պետք է շնչադիմակ կրես», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ Աջարիայում հունիսի 15-ին պաշտոնապես կբացվի տուրիստական սեզոնը։