Եթե բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են. ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Այս պահին նույն իրավիճակն է, ոնց որ նախկինում էր: Բանակցություններ են ընթանում, որպեսզի նրանք հետ քաշվեն։ Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
Նա նշեց, որ թե 6 գերիների, թե մնացած բոլոր գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա, շուրջօրյա աշխատանք է կատարվում։
«Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքով պետք է փորձենք մեր գերիներին հետ վերադարձնել»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Հարցին՝ հայտնի է, որ մայիսի 19-ից հետո բանակցությունները դադարեցվել էին, դրանք վերսկսվե՞լ են, Ա. Հակոբյանն ասաց. «Եթե բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են»։
Ճշտող հարցին՝ ովքե՚ր են կապով աշխատում, ԱԱԾ փոխտնօրենն ասաց. «Դե, հիմա»։
Ա. Հակոբյանն ասաց, որ պետականությանը վնասող որևէ մտահոգիչ հարց չկա։
Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ում այս պահին հրաժարական ներկայացնողներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարող պատկերացնել հայ-ադրբեջանական բանակցություններ առանց Ադրբեջանի ճնշումների. Էդուարդ Աբրահամյան
- Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ
- Pastinfo. Հակառակորդը գիշերն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ. այժմ բանակցություններ են ընթանում