Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Սեփակամ մոր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած վայ-իրվապաշտպան Դանիել Իոաննիսյանը որոշել է հիմա էլ անորակ «ինֆորմատորություն» անել՝ ավելորդ անգամ մսխելով Դատախազության և իրավապահների ռեսուրսները:
Ստպված եմ կրկին, իսկ որոշ խմբերի համար հատուկ, պարզաբանել.
1. Արմեն Չարչյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու և ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն:
2. Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին:
3. Շատ է շահարկվում «իմանալու եմ, թե ով չի գնցել» արտահայտությունը: Նորից պարզաբանեմ, որ պատգամավորի թեկնածույին հասանելի և բաց են ընտրատեղամասում առկա բոլոր փաստաթղթերը, հետևաբար ցանկացած թեկնածու կարող է տեղեկանալ, թե ով է մասնակցել և ով՝ ոչ: Ավելին՝ ընտրություններից հետո երկօրյա ժամկետում մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են:
Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Հայրապետյան. Լինելու եմ հրապարակում, որ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված 11 ընկերներիս համար վերականգնեմ արդարությունը
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն