Արդեն 2 օր է՝ ՔՊ-ն պառլամենտական բախումներ է հրահրում․ Ռուբեն Մելիքյան
Արդեն 2 օր է՝ ՔՊ-ն պառլամենտական բախումներ է հրահրում։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Բոլոր «գործող անձինք» մեր աչքի առջև են՝ թե՛ ընդդիմությունից և թե՛ կապիտուլյանտներից։
Բայց ոչ պակաս էական է, թե ովքեր ՉԿԱՆ «գործող անձանց» շարքում։
Զորօրինակ՝ «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը։ Էդ մարդուն ես չեմ նկատել կապիտուլյանտի դեմ պայքարում ո՛չ նախապատերազմական ու ո՛չ էլ հետպատերազմական շրջանում, ուստի ընտրական ցուցակում նրա անունը տեսնելով՝ շատ զարմացա։ Հիմա էլ մանդատը վերցրել է ու Աժ-ում սուս ու փուս նստած է։
Ես անկեղծ ասած մտածում էի, որ նրա դերը նման բախումների ժամանակ ակտիվ «հարձակողական» կամ «պաշտպանողական» դերակատարումն է՝ որպես «Համահայկական խաղերի» փորձառու (ու շատ լավ) կազմակերպիչ։ Էն էլ պարզվեց՝ ոչ։
Բա ուրեմն էդ մարդը ի՞նչ գործ ունի ԱԺ-ում»,- գրել է նա։