Այսօր հայ զինվորն ու սպան իրենց կյանքի գնով պաշտպանում են երկրի սահմաններն ու մեր ազգային արժանապատվությունը․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.
«Վերջին երկու տարիների ընթացքում հայկական բանակի պատկերագրությունը գործող իշխանություններն իջեցրեցին կրտսեր սպայակազմի ներկայացուցիչների լուսանկարներով պատիվ տալու տեսարանների մակարդակի։ Ոչ մի ազատամարտիկ, ոչ մի վետերանի լուսանկար, խմբանկար, ոչ մի զինատեսակ չգովազդվեց ու չհանրայնացվեց՝ հանուն սին ու փուչ "խաղաղության օրակարգի":
Այսօր հայ զինվորն ու սպան իրենց կյանքի գնով պաշտպանում են երկրի սահմաններն ու մեր ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Կեցցե հայկական բանակը, կեցցե հայ զինվորը»