Հայկ Մարության. Որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները
Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը չեղարկում է այս ամիս նախատեսված բոլոր ներկայացումները։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի հայրենակիցներ:
Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցնեևով:
Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:
Հավերժ փառք մեր Տղաներին:
Աստված մեզ բոլորիս պահապան:
Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները»։