Քաղաքական 14:56 26/09/2022 Տարածաշրջան

The New York Times. Գերտերությունները Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ են անում, բայց բնական գազի կարիք ունեն

The New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանն ու դրան հետևած մարտերին։

«Անցյալ շաբաթ կրկին բռնկված ռազմական գործողությունները արտացոլում են լեռնային շրջանի շուրջ տասնամյակների թշնամանքը, սակայն հետևանքները կարող են շատ ավելի ընդգրկուն լինել»,-գրում է պարբերականն ու կատարվածը դիտարկում աշխարհքաղաքական համատեքստում։

Նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանի երկարամյա պաշտպանն է,, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան  Ադրբեջանի առանցքային դաշնակիցն է  և աջակցել է նրան 2020 թվականի պատերազմում։ Եվ չնայած ամերիկացի դիվանագետները ձգտել են պահպանել միջնորդի դերը, խոսնակ Նենսի Փելոսին անցած շաբաթավերջին մտավ պայքարի մեջ.  այցելեց Հայաստան՝ ի աջակցություն և հայտարարեց, որ վերջին բռնությունները «նախաձեռնել են ադրբեջանցիները»:

Հոդվածագիրն ընդգծում է, որ  Փելոսիի այս ուղևորությունը  լայնորեն դիտարկվեց որպես քաղաքական քայլ նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ: Նրան ուղեկցում էին ներկայացուցիչներ Ջեքի Սփեյերը և Աննա Գ. Էշուն, երկուսն էլ ամերիկահայեր իր հայրենի Կալիֆորնիայի նահանգից, որտեղ հայկական մեծ համայնքներ կան:

Նշվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համար սա նուրբ ու զգայուն իրավիճակ է։

Այս վեճում Ռուսաստանը երկու դեր ունի՝ նախ միջնորդել է հրադադարի հաստատման համար, ապա երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Ստանձնած առաջին դերը մինչ այժմ օգնել է նրան խուսափելու երկրորդ դերի հնարավոր ծախսերից:

Նշվում է, որ Պուտինի՝ կրակը դադարեցնելու ու 2020-ի հրադադարը պահպանելու  կոչից հետո կրակը չդադարեց, ինչի հետևանքով ԱՄՆ-ն ստիպված էր օգտագործել իր ազդեցությունը երկու կողմերի վրա՝ դադարեցնելու կրակը։ Վ. Պուտինը ռազմական օգնություն էլ չառաջարկեց։

«Մոսկվայի՝ Հարավային Կովկասում ուժ ցուցադրելու կարողությունը՝ Հայաստանին զենք մատակարարելու կամ ռազմական այլ աջակցություն ցուցաբերելու առումով կաշկանդված է Ուկրաինայում նրա վարած պատերազմով»,-նման կարծիք է հայտնել  ռուս փորձագետ Արկադի Դուբնովը։

 Հարավային Կովկասում Մոսկվայի՝ երկակի դերը պահելը կարող է ավելի դժվարանալ, եթե իրավիճակն առավել վտանգավոր դառնա։ Այժմ հայ և ադրբեջանցի զինվորականները գրեթե դեմ առ դեմ կանգնած են երկու երկրների միջև դեռևս չսահմանազատված պետական սահմանին։

​Թուրքիան ասում է, որ կկանգնի իր դաշնակից Ադրբեջանի կողքին, և 2020 թվականին Ադրբեջանի ձեռքբերումները  արտացոլում են թուրքական ավելի լայն աջակցությունը, քան նախորդ առճակատումներում։ Միաժամանակ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է  ճգնաժամային իրավիճակում։

«Համաշխարհային գերտերությունները  խաղաղության կոչ են անում, բայց նրանցից ոմանք միևնույն ժամանակ բնական գազի կարիք ունեն»,-նշում է հոդվածագիրն ու հիշեցնում, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքնեն անցած շաբաթ երկու կողմերից պահանջեց վերադառնալ բանակցություններին ու կանխել հետագա ռազմական գործողությունները։

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի ավագ գիշաշխատող Փոլ Սթրոնսկին նշել է, որ այդ հայտարարությունը տեղավորվում է Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահող երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիանն, Ռուսաստանը, վերջինները մեղադրանքներում զգուշավոր  են։ Ավելի լայն իմաստով, Վաշինգտոնը երկար ժամանակ է ձգտել ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում և Խորհրդային կայսրության անդամ այլ պետություններում:

ԵՄ-ն ջանքեր է գործադրում 2020-ից հետո խաղաղության գործարքի համար, օգոստոսի վերջին Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները բանակցություններ են ունեցել Բրյուսելում։

Բայց Եվրոպայի դիրքորոշումը արդանում է, քանի որ նա այժմ փնտրում է լրացուցիչ բնական գազի մատակարարումներ՝ լրացնելու  ռուսական գազի պակասը, որն առաջացել է Ուկրաիանայում պատերազմական գործողությունների հետևանքով կիրառած պատժամիջոցների պատճառով։ 

Հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցելեց Ադրբեջան՝ համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի ընթացքում նա ասել է, որ Ադրբեջանը «վստահելի և հուսալի» է։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}