Հասարակություն 15:57 27/01/2023

Պետության ստեղծած տեղեկատվական վակուումն ո՞վ է լցնելու. Մելիքյան

«Ցանկացած  ռազմական դրության ժամանակ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն կա, բայց դրանք պետք է լինեն շատ հստակ, ողջամիտ, հասկանալի թե կիրառողների, թե այդ սահմանափակումներին ենթարկվողների համար»,- ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատրելու մասին նախագծին,  որը վերաբերում է ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ  ամբողջական սահմանափակմանը։

Նա նշեց, որ իրենք խորը մտահոգություն են հայտնել այդ նախագծի առնչությամբ, որովհետև, համենայնդեպս, այն դրույթները, որոնք վերաբերում են հենց ինֆորմացիոն ոլորտին, լրատվամիջոցներին, կայքերին, ինտերնետային հավելվածներին,  ուղղակի որևէ քննադատության չեն դիմանում այն պատճառով, որ դրանք վատ քննարկված, վատ հիմնավորված և ոչ հստակ մոտեցումներ են, դրույթներ են։

«Հասկանալի է, որ ռազմական իրավիճակում կեղծ լուրերի, ապատեղեկատվության վտանգն ավելանում է, ցանկացած  ռազմական դրության ժամանակ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն կա, բայց դրանք պետք է լինեն շատ հստակ, ողջամիտ, հասկանալի»,- ասաց Մելիքյանը։

Նա հիշեցրեց կորոնավիրուսի, 44-օրյա պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակը և ասաց. «Նո՞ւյնն է կրկնվելու թե՞ ոչ։ Ո՞վ է իրագործելու կամ ընդհանուր որոշումը կայացնելուց հետո ո՞վ է որոշում կայացնելու՝ այս կայքն արգելափակել, այս մեկը ոչ։ Էլի՞ ոստիկանությունը, ԱԱԾ, որքանո՞վ են դրանք պրոֆեսիոնալ։ Շատ հաճախ մեդիափորձագետներիս շրջանակներում բանավեճ է  առաջանում, թե սա խուճապ առաջացնող նյո՞ւթ է, թե՞ ոչ։ Դա քննարկման, որոշման հարց է։

Ամենակարևորը՝ պետությունը, երբ որ ուզում է իրեն վերապահել այս ամեն ինչը, վերցնել ու լրիվ փակել, տեղեկատվական վակուումն առհասարակ ո՞վ է լցնելու, լցվելու է այնպես, ինչպես պատերազմի ժամանա՞կ, հետո հասարակությունը  շոկի մեջ է լինելու, թե ինչ էին ասում, ինչ եղավ։ Դու որպես պետություն նաև պետք է պատրաստ լինես լցնելու այդ վակումը, ինչը, ըստ այսօրվա աշխատանքի, ես պետության կողմից չեմ տեսնում նման հնարավորություն, ցանկություն, պրոֆեսիոնալիզմ»։

Ա. Մելիքյանը նաև ասաց, որ սովորաբար այդպիսի կոշտ սահմանափակումներ դրվում են այն ժամանակ, երբ որ այդ գործիքներն իշխանությունը, պետությունը չի կարողանում արդյունավետ օգտագործել։ Նույն ինտերնետը, անշուշտ, նույնիսկ ռազմական դրության ժամանակ, եթե հմուտ  օգտագործես, կարող է որպես ինֆորմացիոն պատերազմի գործիք և զենք կիրառվել։

«Առաջարկվող այս փոփոխություններն այս տեսքով անընդունելի են, մերժելի։ Այն փաստաթուղթը, համենայնդեպս  3, 4 դրույթները, որոնք վերաբերում են լրատվամիջոցներին, պետք է մի կողմ դրվեն, գաղափարի և խնդիրների իրագործման տեսանկյունից զրոյական կետից քննարկվի ու նոր դրույթներ պատրաստվեն»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Նա ասաց, որ այս փուլում քննարկումները  շարունակվում են տարբեր հարթակներում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}