Քաղաքական 20:37 05/05/2023 Արցախ

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 276 մլն ԱՄՆ դոլարի վնաս. ԱՀ կառավարություն

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագիրը, որում ասվում է.

«1. Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում տեղի է ունեցել խաղաղ ակցիա՝ ադրբեջանական ապօրինի անցակետը հեռացնելու պահանջով

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամները մայիսի 2-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում անժամկետ խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:

Ակցիային, որի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում չեն հանդուրժում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումները, մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
2. Արցախի առողջապահության համակարգը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ բախվելով լուրջ դժվարությունների հետ․ համակարգի պատասխանատուները ահազանգում են

Դեղորայքի և բուժսարքավորումների պակասի պատճառով պլանային վիրահատությունները մի քանի ամիս շարունակ դադարեցված էին մնում, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդների մոտ առողջության վատթարացում և սուր դեպքերի աճ է գրանցվել։ Սրացումների թվի աճից խուսափելու համար վերջերս պլանային վիրահատությունները մասամբ վերսկսվել են։ Անհետաձգելի ցուցումներով երեխաների մի մասն արդեն վիրահատվել է «Արևիկ» մանկական բուժմիավորման բժիշկների կողմից։

Հանրապետական բժշկական կենտրոնում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության մասնաշենքում գտնվող համակարգչային շերտագրման սարքը տեխնիկական պատճառներով այս պահին չի աշխատում։ Դրա փոխարեն երկու անգամ ծանրաբեռնված աշխատում է ստացիոնար մասնաշենքում տեղադրված միակ համակարգչային շերտագրման սարքը` ստացիոնար բուժառուների հետ մեկտեղ հետազոտելով նաև ամբուլատոր այցելուներին։ Արդյունքում, հետազոտման և ախտորոշման համար հիվանդները ստիպված են շաբաթներով սպասել իրենց հերթին։

Սթրեսային իրավիճակներն անդրադառնում են կանանց առողջության վրա։ Շրջափակման ընթացքում գրանցվել է վաղաժամ և բարդ ծննդաբերությունների աճ։ Ծնվել են խոր անհաս, լուրջ շնչական համախտանիշով նորածիններ, որոնց համար պահանջվում է հատուկ օժանդակ բուժում, իսկ դրա հնարավորությունն այս պահին Արցախի բուժհամակարգը չունի։

Շրջափակման պայմաններում առավել սուր է զգացվում նեղ մասնագետների պակասը։ Արդեն 5 ամիս շարունակ պետական բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանից և արտերկրից մասնագետները չեն կարողանում ժամանել Արցախ՝ բնակչությանը համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար։

3. Մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, ովքեր շրջափակման պատճառով զրկվել են աշխատանքից՝ ըստ կառավարության կողմից սահմանված չափանիշների։

4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահն «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարություններին և Արցախի  ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար է։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի ժամանակ հնչեցված մի քանի թեզ․

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ։

Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Ադրբեջանը շատ շուտ մոռացավ, որ պարտավորություն է ստանձնել երաշխավորելու միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Ադրբեջանը նաև փորձում է անտեսել այն փաստը, որ պատասխանատվություն է ստանձնել Արցախում զորքերի շփման գծի պահպանման համար։ Մեզ համար կարևոր այլ պայմանավորվածություններ նույնպես չեն կատարվել, այդ թվում՝ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձն իրենց հայրենի տներ:

Ադրբեջանն իր ապօրինի պահանջներով ու նախահարձակ գործողություններով փորձում է փլուզել ԱՀ-ի ու նրա ժողովրդի անվտանգության առկա փխրուն համակարգը։ Այդ նպատակին են միտված Արցախի Պաշտպանության բանակը զինաթափելու պահանջները, ինչպես նաև նրա նյութատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները։ Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգության բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվին հնարավորություն տալով առանց պատերազմի զավթել Արցախը։

Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը հերքում է փաստաթղթի ադրբեջանական մեկնաբանությունը։ Այդ պարբերությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, հետեւաբար նաև՝ հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։ Կողմերի շփման գիծը եւ Լաչինի միջանցքը նշված են որպես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքներ։ Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման եւ հանրապետությունից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։

Էթնիկ զտման վտանգի ենթարկվող ժողովրդին կամ պետք է պաշտպանել՝ «Պաշտպանելու պարտականության» միջազգային հայեցակարգի շրջանակներում, կամ էլ ապահովել ինքնապաշտպանության միջոցներով և հնարավորություններով։ Որքան էլ ուժեղ ու վտանգավոր է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը՝ Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն։ Անկախ Արցախի ժողովրդի ձեռքի տակ եղած միջոցներից և հնարավորություններից՝ նա պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու հանուն իր իսկ փրկության։ Միջազգային հանրությունն էլ պետք է որոշի, թե ինչպես կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ։

5. ԱՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ  կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից:

Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։

Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝  ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով:

6. Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ու Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանը համատեղ հայտարարություն են ստորագել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանն ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն՝ ի սատարումն Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։

Նույն օրը Գզավիե Բերտրանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների հետ։

7. Արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։

8. Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ. ՄԻՊ-ի գրառումը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։

Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար։

9. Արցախի ՄԻՊ-ը բանախոսել է «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի կողմից կազմակերպված տարեկան երկրորդ միջազգային առցանց համաժողովին

Մայիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես բանախոս առցանց մասնակցում է «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի կողմից կազմակերպված տարեկան երկրորդ միջազգային համաժողովին` «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. ճանապարհ դեպի առաջ Լեռնային Ղարաբաղի համար» խորագրով:

Օրվա վիճակագրական թարմացումներ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,190 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 190 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (145 օրվա ընթացքում մարդկանց 355,250 -ի փոխարեն՝ 1,837  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝  0 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 53 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (145 օրվա ընթացքում  133,400 -ի փոխարեն՝ 2,507  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 24 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (145 օրվա ընթացքում մոտ 58,000  տոննայի փոխարեն՝  4,492 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 71 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 79 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 116 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 276 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 31 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}