Տնտեսություն 14:30 30/01/2024 Հայաստան

Այ դրա համար էլ Լիխաչևը Հայաստանին ասում է՝ ինչո՞ւ եք սուս մնացել. Էդվարդ Արզումանյան

Օրերս «Rossia 24»-ին տված հարցազրույցում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևն հայտարարել էր. «Ամենաուշը առաջիկա 2.5-3 տարում  Հայաստանը պետք է որոշի ատոմային էներգիայի զարհացման հետագա ձևաչափը, Հայաստանը  վաղուց Միջուկային էներգիայի համաշխարհային ակումբի անդամ է»։ Panorama.am-ը էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձևաչափի մասին է խոսում «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրենը։

«2016 թ. հունավարին եղել է Հյաստանի էներգետիկայի ծրագիրը և այդտեղ գրված է, որ մեր էներգահզորությունը խոսում է այն մասին, որ Հայաստնաում 1000-1200 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմային բլոկներ չենք կարող կառուցել, պետք է դնենք 500 ՄԳ/Վատ, ամենաշատը՝ 600 ՄԳ/Վատ հզորությամբ։ Իսկ քանի որ Ռուսաստանը դեռևս 500 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմակայաններ իր մոտ չի կառուցել, հետևաբար նա չի կարող այն ներկայացնել այլ պետությունների։ Այդ պատճառով մենք պետք է Հայաստանում կառուցենք կամ չինական 500 ՄԳ/Վատ հզորության, կամ կանադական 600 ՄԳ/Վատ հզորության ատամակայաններ։

Ծրագրում 4-5 էջի վրա գիտական, տեխնիկական հաշվարկներով գրված է,  թե ինչու մեր մոտ իրավունք չկա 1000-1200 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմակայան կառուցել։

Բայց այսօր մեր կառավարությունն ասում է, որ պետք է կառուցեն 1000-1200 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմակայան, քանի որ ավելցուկը պետք է արտահանեն։ Սա շատ հիմար թեզ է, քանի որ մենք ոչ մի դեպքում արտահանող չենք կարող լինել, քանի որ մեր էներգիայի 70 %-ը բերովի է, իսկ բերովիի վրա դու շատ ես ծախսում և այդ դեպքում քո արտադրած էներգիայի սակագինը շատ թանկ է լինում։ Օրինակ մեր էներգիայի սակագինը 40 %-ով ավելի բարձր է քան Վրաստանինը։ Վերջինս էլ կվաճառի, իսկ մերը ո՞վ կագնի, մերը թանկ է, չէ։

Վրաստանը իր էներգիան սեփական ռեսուրսներով է հիմնականում ստանաում։ Իր հիդրոկայանները 60-70 % են արտադրում, իսկ մնացածը ջերմակայանները, որի համար գազը հարևանից՝ Ադրբեջանից է ներմուծում։

Հայաստանի գազը հեռվից է ներմուծվում և գազով արտադրվում է 30-33 % ՝ իսկ ատոմակայանինը՝  30-35 %, մնացածը հիդրոէլեկտրակայաններինն է, որը 20-25 % է, վերջինի մասնաբաժինը պակասել է, քանի որ ստիպում են ավելի քիչ ջուր օգտագործել։

Այսինքը,կան այսպիսի մանրամասներ էներգետիկ տեսակետից՝ մասնագիտական և այլ, բայց գործող իշխանությունները հայտարարում են, թե պետք է 1200 ՄԳ/Վատ հզորությամբ կառուցեն։
Ինձ հաջողվեց վարչապետին նամակ գրել, այդ բոլորը բացատրել և անցած տարի մայիսի 24-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, նա, առանց իմ անունը տալու, ասաց՝ մեր փորձագետները մեզ համոզել են, որ մենք 1200 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմակայան չենք կարող կառուցել, այլ կարող ենք 500-600 ՄԳ/Վատ հզորությամբ կառուցել և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Մեկ շաբաթ անց նախարար Գնել Սանոսյանը այդ մասին, նույն կերպ ասաց։ Բայց դրանից հետո, օգոստոսի 5-ին, մեծ հանրային քննարկման ժամանակ, որին նաև ես էի մասնակցում, հայտարարեցին, թե՝ չէ, միևնույնն է, պետք է 1200 ՄԳ/Վատ հզորությամբ կառուցենք։ Եվ այդ մասին խոսում է ՏԿԵ նախարարի էներգետիկ գծով խորհրդականը և ԱԷԿ-ի տնօրենի խորհրդականը։ Ինչպես է ստացվում, որ վարչապետը, նախարարը հայտարարում են, որ չեն կարող մեծ հզորությամբ ատոմակայան կառուցել, քանի որ փորձագետներն են այդ մասին ասել, դրանից հետո գնում են նորից հանրային քննարկման ժամանակ այդ թեզն են հնչեցնում։

Որպեսզի մենք կառուցենք 500 ՄԳ/Վատ հզորությամբ ատոմակայան , մենք պետք է խոսենք Չինաստանի հետ։  Դրա համար է Լիխաչևը նման հայտարարություն արել, քանի որ նոր ատոմակայանը պետք է 2036 թվականին կառուցված լինի, բլոկը աշխատի, իսկ հինը կանգնեցվի։

Դրա համար է ասում, որ որպեսզի ՌԴ-ն կառուցի, ապա ամենաուշը մինչև 2026 թվականը պետք է համատեղ որոշումն ընդունվի։ Ասում է՝ որոշեք՝ կառուցում եք, թե ոչ, որ մենք սկսենք դրա կառուցումը, որովհետև դրա համար 10 տարի է պետք։ Այդ պատճառով է այդ հայտարարությունը արվել։ Որովհետև մենք այդ մասին ՌԴ-ի հետ միասին ընդունված պաշտոնական որևէ որոշում չունենք։ Պաշտոնականն այն կլինի, երբ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կընդունեն համապատասխան որոշում։ Որպեսզի Ռուսաստանը 500 ՄԳ/Վատ հզորությամբ կառուցի Հայաստանում, ապա պետք է ապացուցի, որ նման իրավուքն ունի, ՄԱԳԱՏԵ-ն էլ՝ հաստատի, քանի որ որպեսզի պետությունը այլ երկրում իրավունք ունենա, ինչ որ մի ատոմային բլոկ կառուցել, ապա նա նախ այդպիսի ատոմային բլոկ պետք է իր մոտ կառուցած լինի և կառուցումից հետո 3 տարի ունենա դրա աշխատանքի դրական փորձը։ Եթե Ռուսաստանը նման հզորությամբ ատոմակայան նույնիսկ այսօր կառուցի, ապա միայն 3 տարի հետո նոր կարող ենք այդ թեմայով իր հետ զրուցել, եթե այդքան սպասելու ժամանակ ունենանք։

Մյուս կողմից էլ գործող 450 ՄԳ/Վատ ատմային մեկ բլոկը, որ աշխատում է, ամռանը, մայիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը, չի կարողանում 450 ՄԳ/Վատ արտադրի, որովհետև հովացնող ջուրն ամռանը չի հերիքում և նա մոտ 100 ՄԳ/Վատ ավելի պակաս է արտադրում։ Հարց է ծագում, եթե դրա կողքին 1200 ՄԳ/Վատ պետք է կառուցվի, ապա ամռանը նա ընդամենը 400 ՄԳ/Վատ է արտադրելու։  Այսինքը՝ մեր մոտ մեծ ատոմային բլոկի հովացման համար ջուր չենք կարող տրամադրել։ Ոռոգման ջրերը հո՞ չենք դադարեցնելու, կամ Սևանա Լճից ջուր հանե՞նք և հատուկ ատոմակայանի համար բերե՞նք։

Հարցը դրանում է, որ Լիխաչևն ասում է՝ եկեք մի որոշում ընդունեք։ Իսկ եթե մենք որոշել ենք, որ 1200 ՄԳ/Վատ հզորությամբ չենք կառուցելու, իսկ 500-ի համար ՌԴ-ն իրավունք չունի, նշանակում է մենք ռուսների հետ նոր ատոմակայանի մասին այլևս չպետք է խոսենք. Այ դրա համար էլ Լիխաչևն ասում է՝ ինչո՞ւ եք սուս մնացել այս երկու տարի։

Այսօր էլ ՀԱԷԿ-ում հիմնահարցեր կան՝ աշխատած վառելիքի, առաջացած ռադիակտիվ թափոնների պահելու հետ կապված և այլ հարցեր կան, որոնց մասին առաջարկներ եմ արել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}