Գեղամ Ղարիբջանյանի եկամուտներն ԱՄԷ-ում աճել են
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի եկամուտները, ըստ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, զգալի աճել են:
Panorama.am-ը Հանձնաժողովից տեղեկանում է, որ Ղարիբջանյանը չի հայտարարագրել շարժական ու անշարժ գույք, փոխարենը նրա դրամական միջոցները 1 տարվա ընթացքում զգալի աճել են. 2013-ի սկզբում դրանք կազմել են 60 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն տարվա վերջում` 80 հազար ԱՄՆ դոլար:
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանը ներկայացնող դեսպանը հայտարարագրի մեջ նշել է, որ ստանում է տարեկան 31 հազար 704 ԱՄՆ դոլար աշխատավարձ: Իսկ գույքի վարձակալությունից (չի նշվում, թե որտեղ և ինչ գույքի-հեղ.) 9 մլն 744 հազար դրամ է ստանում: