Զինվորը բարձր ոգով է, հակառակորդին էլ մի լավ դաս է տվել. Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար
Արցախի Մարտակերտի շրջանի ազատամարտիկներն առաջնագծում են և կանգնած են զինվորի կողքին: Մոտ 300 մարդ Արցախի ազատամարտիկների միությունից, ինչպես նաև վարչակազմի ղեկավարն ու պահեստազորայիններ բարձրացել են դիրքեր:
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, պահեստազորի գեներալ Վոլոդյա Խաչատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նախ նկատեց, որ նպատակը պարզապես զինվորի կողքին լինելն է, ապա նշեց, որ «զինվորն իրավիճակին տիրապետում է, բարձր ոգով է ու մի լավ էլ դաս է տվել հակառակորդին»:
Նա ասաց նաև, որ առաջնագիծ գնալը նաև կանոնադրական պահանջ է. «Հաճախակի գնում ենք, իսկ քանի որ վերջերս թշնամին մի քիչ ավելի ակտիվացել է, այս անգամ էլ գնացել ենք զինվորի կողքին կանգնելու, բայց տեսանք, որ զինվորն այս պահին դրա կարիքը չունի»:
Վոլոդյա Խաչատրյանն ավելացրեց, որ իրենք սահմանին են ապրում, իսկ առաջնագծից ընդամենը 2 կիլոմետր են հեռու:
Կարդացեք նաև՝
Բերձորից ավելի քան 100 կամավոր դիրքերում է. Արցախի վարչապետի մամուլի խոսնակ