Արցախի վարչապետը մարտական հենակետերից մեկում է եղել (Լուսանկարներ)
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին դարձյալ եղել է մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ: Վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ դիրքապահների մոտ ոգևորվածությունն ավելի քան բարձր է, իսկ մթնոլորտը՝ միասնական:
«Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, անշուշտ, էլ ավելի է բարձրացել թե վարչապետի, թե կամավորների ներկայությամբ: Իսկ թշնամունը՝ հակառակը՝ չեն էլ ուզում ծպտուն հանել: Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինվորականներին՝ անձնվեր ծառայության, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե զինվորի, թե հասարակության վրա»,- մարտական հենակետից այսպիսի գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակը:
Կարդացեք նաև՝
Արցախի վարչապետը երեկ իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ
Զինվորը բարձր ոգով է, հակառակորդին էլ մի լավ դաս է տվել. Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար
Բերձորից ավելի քան 100 կամավոր դիրքերում է. Արցախի վարչապետի մամուլի խոսնակ