Մոտ 500 վենեսուելացի կանայք սննդի բացակայության պատճառով գրոհել են Կոլումբիայի հետ սահմանը
Վենեսուելացի կանանց շուրջ 500 հոգանոց խումբը գրոհել է Կոլումբիայի հետ սահմանը` փորձելով մուտք գործել սահմանային Կուկուտա քաղաք ու այնտեղից գնել մթերք, այլ անհրաժեշտ ապրանքներ: Այս մասին գրում է Գազետա. ռու-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ վենեսուելական Ուրենյա քաղաքի կանայք, որոշել են հատել սահմանը՝ տեղական խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պատճառով: Նշենք, որ երկրում տնտեսական ճգնաժամ է՝ կապված նավթի համաշխարհային գների անկման հետ:
«Մենք որոշեցինք հատել միջազգային սահմանը, քանի որ մեր տներում այլևս ուտելիք չկա, մեր երեխաները քաղցած են»,-ասել է կանանցից մեկը:
Նշվում է, որ կոլումբական խանութներից գնել են զուգարանի թուղթ, ալյուր, բուսայուղ և այլ ապրանքներ, որոնք դժվար է իրենց երկրում գտնել։