«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունում հայկական թիմերը միջին հորիզոնականներ են զբաղեցրել
« «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը Հայաստանն անցկացրեց բարձր մակարդակով: Բոլոր մասնակիցները նշեցին, որ լավագույններից էր առաջնությունը կազմակերպչական մասով»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց խաղի կազմկոմիտեի համակարգող, «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հայկական հինգ թիմերի խաղին՝ նա հայտնեց, որ արդյունքերն այդքան էլ ոգևորիչ չէին. «Մեր թիմերը միջին հորիզոնականներ են զբաղեցրել: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մեր թիմերն ավելի շատ ներգրավված էին կազմակերպչական մասով աշխատանքներում և չէին կարողացել ժամանակ հատկացնել պարապմունքներին:
Ծաղկաձորում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կազմկոմիտեի համակարգողը տեղեկացրեց, որ առաջին 3 տեղերը գրավել են ռուսական 3 թիմեր՝ Միխայիլ Սավչենկոյի թիմը զբաղեցրել է առաջին տեղը, Սերգեյ Նիկոլենկոյինը` երկրորդ, և Իլյա Բեռի թիմը` երրորդ. «Ռուսները բավականին ուժեղ են և բարձր վարկանիշ ունեն: Ամենացածր արդյունը ցույց է տվել Չեխիայի թիմը»:
Հիշեցնենք, որ խաղին մասնակցում էին 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Դրուզը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան առաջնության մասին
- Ափսոս, որ այլևս չեմ խաղում. Մարկ Գրիգորյան
- Ցանկանում ենք ինտելեկտուալ զբաղմունքը համադրել զբոսաշրջային հետաքրքրության հետ. Աշոտյան
- ՀՀ նախագահ. Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են
- Ծաղկաձորում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում