Ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին
Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված բոլոր ձերբակալվածներին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
«Հունիսի 4-ին հետաքննության շրջանակում ձերբակալված բոլոր մարդիկ ազատ են արձակվել, նրանց մեղադրանք չի առաջադրվել»,-հայտնել են ոստիկանությունից:
Ահաբեկչությունից հետո ձերբակալվել էր 12 մարդ՝ յոթ տղամարդ, հինգ կին:
Լոնդոնում բեռնատարը վրաերթի էր ենթարկել կամուրջի վրա գտնվող անցորդներին, այնուհետև դանակներով զինված երեք ահաբեկիչ դուրս էր եկել մեքենայից և հարձակվել մարդկանց վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են հանցագործներին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վիրավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի կամուրջներին անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել
- ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
- Կաթողիկոս. Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
- ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը