Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Մերկելի հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Ռիա Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Բեռլինի ու Անկարայի միջև ի հայտ են եկել խնդիրներ, և երկու կողմերն էլ ցանկանում են երկխոսության միջոցով թուլացնել լարվածությունը:
Ըստ աղբյուրի, Էրդողանը Մերկելի հետ հանդիպման երկու հնարավորություն է դիտարկում՝ կամ նրան հրավիրել Թուրքիա, կամ անձամբ գնալ Գերմանիա:
«Մենք պետք է սատարենք երկխոսությունը»,-կրկնել է Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հեռախոսային բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլերի ու նախագահի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մտադիր է ԵՄ չորս երկրներում քննություն իրականացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ
- Գերմանիայի ԱԳՆ. Անելու ենք հնարավորը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
- Թուրքիան Գերմանիային առաջարկել է «թարմացնել» հարաբերությունները