Այսօրվանից Թուրքիայում կվերացնեն արտակարգ դրությունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հուլիսի 9-ից սկսած Թուրքիայում վերացվելու է արտակարգ դրությունը։ Նույն օրը հայտնի է դառնալու նաև Թուրքիայի նոր կառավարության կազմը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Առաջիկա երկուշաբթի օրը հրապարակվելու է նոր կառավարության կազմը, արտակարգ դրությունն էլ այդպիսով վերացված կլինի»,- ասել է Յըլդըրըմը։
«Գործող կառավարությունն առաջիկայում իր վերջին հրամանագիրն է հրապարակելու, որտեղ նշվելու են այն միջոցները, որոնք անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարը չթուլացնելու համար»,- նկատել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ։ Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն 7 անգամ երկարաձգվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է նորից երկարաձգվել
- Թուրքիայում արտակարգ իրադրության ռեժիմը դարձյալ կերկարաձգվի
- Թուրքիայում արտակարգ դրության պատճառով օտարերկրյա ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրերից
- Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի
- Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված