Չի եղել որևէ խումբ, որ իր առջև դրված խնդիրը թերի է կատարել կամ առավել ևս՝ չի կարողացել կատարել. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ
«Ներկա պայմաններում զինված ուժերի համար շատ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, երբ կարողանում ես հասնել հանկարծակիության գործոնին։ Ունենալ հարձակվողական պատրաստ ուժեր, դա լուրջ պրոբլեմ է և ներկայիս տեխնոլոգիական զարգացման պայմաններում հասնել հանկարծակիության, դա նույնպես պրոբլեմային է։ Բայց այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ ստուգվեին մեր հնարավորությունները»,- «Շանթ 2018» զորավարժությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը։
«Մենք պետք է բոլոր հնարավոր տարբերակները նախապես մշակած, քննարկած և պլանավորած լինենք և կարողանանք այս կամ այն առավել կիրառական տարբերակը կիրառել։ Հանկարծակիությունը այդքան էլ մեզ համար ասված չէ, ուղղակի կարող է ժամանակի կորուստի խնդիր առաջացնել կամ շփոթմունքի հարց լինի։ Ի գովեստ մեր հրամանատարական կազմի՝ պետք է նշել, որ այդ պարագայում նրանք կարողացան ճիշտ կողմնորոշվել, կազմակերպեցին անհրաժեշտ միջոցառումները և առանց սպասելու վերադասի ցուցումներին՝ ենթակա ստորաբաժանումներին առաջադրվեցին այնպիսի խնդիրներ, որոնք հետագայում կբերեին բարդություններից խուսափելու տարբերակի։ Այսինքն՝ զորքերը բերվեցին բարձր աստիճանի պատրաստակամություն, որով ավելի հեշտացվեց պահպանություն իրականացնող ստորաբաժանումների վրա դրված խնդիրների կատարումը։
Միաժամանակ, համագործակցություն իրականացվեց ՏԻՄ-երի, պետական, տարածքային կառավարման մարմինների հետ։ Զորավարժությունը պլանային էր, սակայն ոչ ՊՆ կենտրոնական ապարատը, ոչ էլ ենթակա միավորումների հրամատարությունը ընդհանուր զարգացման դինամիկային տեղյակ չէին»,- ասաց բանախոսը։
Տիրան Խաչատրյանը շեշտեց, որ այն թերությունների մասով, որոնք նախկինում եղել են, զորավարժությունների ժամանակ ունեցել ենք դրական արդյունքներ։
«Այն խնդիրները, որ ունեինք տարբեր կառույցների հետ՝ կապված փոխգործակցության հետ, բավականին լավ լուծվեցին։ Իհարկե, սա չի նշանակում, որ խնդիրներ ու բարդություններ չունեցանք, բայց գոնե այն, որ հասանք փոխադարձ հասկացվածության, արդեն հուսադրող է։
Չի եղել որևէ խումբ, որ իր առջև դրված խնդիրը թերի է կատարել կամ առավել ևս՝ չի կարողացել կատարել։ Իհարկե, կան որոշոկի բացեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձվի։ Վերջնարդյունքում մենք կարղացանք կատարել մեր առջև դրված խնդիրը, հայտանաբերվեցին բացերն ու թերությունները, որոնք դեռևս գոյություն ունեն, նշմարվեցին այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերենք»,- ասաց Տիրան Խաչատրյանը։
Վերջում բարձրաստիճան զինվորականն անդրադարձավ նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին՝ նշելով, որ հայկական կողմը դրանցից դասեր քաղել է, ավելին՝ լուրջ վերլուծություններ են կատարվել հենց գործողությունների ընթացքում, արվել են հետևություններ։
«Արդարությանը դեմ չգնալու համար պետք է ասեմ, որ ունեցել ենք բացեր, լուրջ բացեր, բայց քայլեր և հետևություններ կատարվել են»,- ամփոփեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետը։
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ-2018». Բրիֆինգ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ
- Փաշինյանը՝ «Շանթ 2018»-ի մասին. Կատարելության հասնելու համար միշտ անելիք կա
- «Շանթ-2018».Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
- «Շանթ-2018». ԱԺ աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
- «Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները
- «Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն
- Երկու մարդ պատերազմ հայտարարելու իրավունք ունի. Առաջին գծի զինվորն ու նախագահը