Ֆրանսիայում կանայք մերկացել են՝ ի աջակցություն նկարիչ Պավլենսկու
FEMEN շարժման աղջիկներն ակցիա են անցկացրել ի աջակցություն մոսկվացի արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկու, ում Ֆրանսիայում դատում են։ ՆՏՎ-ի հաղորդմամբ, մերկ ակտիվիստները գնացել են դատարանի շենքի մոտ, ձեռքերը բռնած՝ կանգնել դռան մոտ։
Ակցիայի մասնակիցները նաև սոսնձել են բերանները, որպեսզի հիշեցնեն Պավլենսկու ակցիայի մասին, երբ նա կարել էր բերանը՝ ի աջակցություն Pussy Riot-ի։
Ոստիկանները մեծ սավանով ծածկել են մերկ աղջիկներին, որոնց մարմիններին գրված է եղել «Ազատություն Պավլենսկուն»։
Հիշեցնենք, որ Պյոտր Պավլենսկին, ով հայտնի էր Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած ակցիաներով, քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում։ 2017-ի հոկտեմբերին Փարիզում հրկիզել էր երկրի կենտրոնական բանկի շենքը։ Նա ձերբակալվել էր։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք։