Իրավունք 16:25 09/11/2018 Հայաստան

Փաստաբաններ. Այս պահին ԲԴԽ-ին իրավական դաշտ կարող է վերադարձնել Հանրապետության նախագահը

Դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանի  փաստաբաններ  Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը տարածել են հայտարարություն՝ Հայաստանի Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում տիրող «անառողջ» մթնոլորտի, և ինչպես իրենք են պնդում՝ «անօրինականությունների» մասին։

«Մեզ համար Բարձրագույն դատական խորհրդում տիրող անառողջ մթնոլորտի հետ առերեսվելու, դրա հետևանքով խորը հիասթափություն ապրելու առիթ դարձավ այդ մարմնի հետ հարաբերություններում դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանի շահերը ներկայացնելը։ Պարզ դարձավ, որ անկախ օրենքով նախատեսված կարգավորումներից, եթե դու չես հանդիսանում յուրային, ապա կարող ես ակնկալել դատավորի պաշտոնում նշանակում հեռավոր որևէ մարզում, քանի որ Երևանում նշանակվելու համար օրենքի պահանջն ակնհայտորեն «անբավարար» է»,-մասնավորապես նշում են փաստաբանները։

Նրանց ներկայացմամբ,  09.01.2017թ. Մարինա Տաշչյանն ընդգրկվել է դատավորների թեկնածությունների ցուցակում: Դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում ներկայումս առկա են քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների 3 թեկնածուներ՝ Ռուբինա Աթոյանը, Աշխեն Ղարսլյանը և Մարինա Տաշչյանը:

«Ի տարբերություն մյուս 2 թեկնածուների, Մարինա Տաշչյանը մինչև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելը երբևէ չի աշխատել դատական համակարգում։ Մինչդեռ մյուս թեկնածուները ՀՀ վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի աշխատակազմից են. օգնական Ռուբինա Աթոյանը և խորհրադական Աշխեն Ղարսլյանը»,-ասված է փաստաբանների հայտարարության մեջ։

Նրանք նշում են, որ  Դատական օրենսգրքով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում ԲԴԽ-ն դատավորի համապատասխան թեկնածուին գրավոր առաջարկություն է ներկայացնում այդ հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում: 10.08.2018թ. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի թափուր հաստիք է առաջացել: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի թափուր հաստիքն առաջացել է 06.09.2018թ.: Իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի թափուր հաստիքն առաջացել է 15.09.2018թ.:
Սակայն, Սյունիքի մարզի դատարանի դատավորի հաստիքը զբաղեցնելու առաջարկ, օրենքի պահանջին հակառակ, որևէ թեկնածու չի ստացել մինչև 31.10.2018թ.:

«Օրենքի պահանջը չկատարելով ԲԴԽ-ն նպատակ ուներ Սյունիքի մարզ նշանակվելուց կամ թեկնածուների ցուցակից դուրս մնալուց «փրկել» Ռուբինա Աթոյանին և Աշխեն Ղարսլյանին։ Քանի որ նույն օրենսգրքի համաձայն առաջարկվող հաստիքի առաջարկից երկու անգամ հրաժարվող թեկնածուն դուրս է մնում ցուցակից։ Ցուցակում ներկայացված 3 թեկնածուներից միայն Մարինա Տաշչյանը կարող էր հրաժարվել առաջարկից ու շարունակել մնալ թեկնածուների ցուցակում, քանի որ գտնվում է մայրության արձակուրդում։

Եթե ԲԴԽ գործեր օրենքի պահանջներին համապատասխան, ապա Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու առաջարկ պետք է ներկայացներ նախ Ռուբինա Աթոյանին դեռևս մինչև 13.08.2018թ., իսկ վերջինիս հրաժարվելու դեպքում՝ Աշխեն Ղարսլյանին, ինչը, սակայն, չի արել, քանի որ այդ դեպքում նշված թեկնածուներից մեկը կամ երկուսն էլ միասին դուրս կմնային դատավորների թեկնածությունների ցուցակից:

Այնուհետև, երբ 06.09.2018թ. դատավորի թափուր հաստիք է առաջացել Գեղարքունիքի մարզի դատարանում, այն զբաղեցնելու առաջարկությունը Մ.Տաշչյանը ստացել է 25.09.2018թ. այն բանից հետո, երբ այն համալրելու առաջարկից հրաժարվել են Ռուբինա Աթոյանը և Աշխեն Ղարսլյանը: Նույն օրը, հաշվի առնելով մայրության արձակուրդում գտնվելու հանգամանքը, Մ.Տաշչյանը հրաժարվել է առաջարկից։

Դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների պահպանմամբ առաջարկությունը պետք է կրկնվեր հետադարձ կարգով նախ Աշխեն Ղարսլյանին, ապա Ռուբինա Աթոյանին:  Ինչն իրականացվել է, և առաջարկ է ներկայացվել Աշխեն Ղարսլյանին, ով հայտնել է իր անհամաձայնությունը, ինչի պարագայում օրենքի ուժով պետքէ դուրս մնար ցուցակից։ Սակայն, 08.10.2018թ. ԲԴԽ-ն Աշխեն Ղարսլյանի դիմումի հիման վրա գումարել էր նիստ, որի ընթացքում, ամենայն լրջությամբ քննարկվում էր հարց, թե արդյոք մայրության արձակուրդը տևում է 3 տարի, ինչպես սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, թե 1 տարի (հետագայում կայացվեց «որոշում» այն մասին, որ 3 տարին հանդիսանում է 3 տարի): Տեղի ունեցած նիստից հետո, սակայն, Դատական դեպարտամենտի ղեկավարը հեռախոսազրույցի միջոցով Մարինա Տաշչյանին տեղեկացրել է, որ նույն օրը` 08.10.2018թ. ԲԴԽ նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահին առաջարկել Ռուբինա Աթոյանի թեկնածությունը որպես Երևան քաղաքի դատարանի դատավոր: Այդ որոշումը ԲԴԽ-ն կայացրել էր ՀՀ Դատական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, նման որոշում ուղակի կայացվել չէր կարող»,-մանրամասնում են փաստաբանները։

Փաստաբանները տարածած հայտարարության մեջ կարծիք են հայտնում, որ այս պահին Բարձրագույն դատական խորհրդին իրավական դաշտ կարող է վերադարձնել Հանրապետության նախագահը, «ով գտնելով, որ խորհրդի ներկայացրած առաջարկը, կամ դրա համար հիմք հանդիսացած դիմումը հիմնավորված ու պատճառաբանված չեն և առկա չեն դատավորի տեղափոխման համար անհրաժեշտ բացառիկ հիմքերը, կարող է չստորագրել դատավորի տեղափոխման հրամանագիրը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}