Տնտեսություն 10:09 10/02/2022 Հայաստան

Կառավարության անդամները գլուխ են գովում աննախադեպ արդյունքների մասով, բայց իրականությունը դառն է ու փշոտ. Բագրատյան

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։

Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ-ից։

2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։  Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ ... պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։

Մեկ տարում պետական պարտքն ավելացել է    265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։

Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։

2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։  Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։

Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։

2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։

Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։

Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։

Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց  (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։ Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։

Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։
Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-երի դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ - 20, Վրաստան - 12.4, ՌԴ - 12, Ուկրաինա - 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա - 7.3, Ադրբեջան - 6.7 և այլն)։

Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա - 7, ԱՄՆ - 7.5, Գերմանիա - 3.7, Ինդոնեզիա - 13.1, Չինաստան - 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։

Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության «արդյունավետությունն» է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։

Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-երի պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով առանց կայանման իրավունքի։

Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ով? Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։

Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}