Թրամփը հրաժարվել է խոսել Վենեսուելայի նախագահի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցից: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Մադուրոն երկրի արտգործնախարարին հանձնարարել էր հեռախոսազրույց և անձնական հանդիպում կազմակերպել Թրամփի հետ։
Սպիտակ տանը հայտնել են, որ Թրամփը համաձայն է խոսել Վենեսուելայի ղեկավարի հետ միայն այդ երկրում ժողովրդավարության հաստատումից հետո:
«ԱՄՆ աջակցում է Վենեսուելայի ժողովրդին։ Նախագահ Թրամփը ուրախությամբ զրույց կունենա Վենեսուելայի առաջնորդի հետ միայն այն բանից հետո, երբ երկրում ժողովրդավարությունը կվերականգնվի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Մադուրոն Թրամփի հետ անձնական հանդիպում է ուզում
- ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
- Կրեմլը Վենեսուելային հանդարտության կոչ է արել
- Վենեսուելայում չորս ամսում անկարգությունների հետևանքով 120 մարդ է զոհվել
- Վենեսուելայի ընդդիմությունը հայց է ներկայացրել Մադուրոյի դեմ