Բիչախչյանը՝ անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու մասին
«Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նրա ներկայացմամբ, օրինակ,՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչև 2022թ. և անձնագրում առկա է վավերականության նշում մինչև այդ ժամկետով։
«Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն և դիմում է նորը ստանալու համար, մինչև 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում և դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում»,-գրում է Բիչախչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
- Բիչախչյան. Միաժամանակյա գործողություններ կատարելու մերժումը կհամարվի իրավախախտում
- Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը. Բիչախչյան
- Բիչախչյան. Վաղվանից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները
- Ելքի թույլտվություն կարելի է ստանալ սահմանային անցման կետում. Բիչախչյան
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են