Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է սցենարներ, երբ Ուկրաինայի հետ բանակցություններն անիմաստ կլինեն, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ես այս հարցը թողնում եմ անպատասխան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը դիտարկում է այն սցենարները, երբ Ուկրաինայի հետ բանակցություններն անիմաստ կլինեն, և էլ ինչ պետք է լինի, էլ ինչում պետք է մեղադրել Ռուսաստանին, որպեսզի Կիևին մնա հակամարտության ավարտելու միակ տարբերակը՝ կապիտուլյացիան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:
Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը թաքցնում է ուկրաինացի զինվորականների կողմից Բուչայի հրետակոծության մասին տեղեկությունները
- Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ավելի քան 1,4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել
- Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառը Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածներն են