Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը
Այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով:
Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:
Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի երեւանյան լիագումար նիստերին:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ
- Սիրո և համերաշխության մթնոլորտը աստիճանաբար կվերականգնվի. Վահրամ Բաղդասարյան
- Բացառվում է, որ որևէ մեկն ինձ ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս. վարչապետ
- Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին
- Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ