Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորգման առաջին փուլն ավարտվել է
Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորգման առաջին փուլն ավարտվել է։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը։
Jnews-ը գրում է, որ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը 2018 թվականին հայտարարել էր Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի հիմնանորոգման համար տենդեր: Մրցույթին մասնակել էին երկու ընկերություններ, տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերությունը՝ 13 808 673 լարի չափով:
Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջերս հայտարարել էր 40770406.00 լարիի չափով տենդեր։
Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կիրականացվի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա, իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։
Հարակից հրապարակումներ`
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգման մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգումը կավարտվի սեպտեմբերին
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգվում է