Կիբեհանցագործների թիրախում սոցիալական և ֆինանսական խնդիր ունեցողներն են
«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին խորհուրդ տալ և հորդորել, որ հետևեն համակարգչից և համացանցից օգտվելու տարրական հիգիենիայի կանոններին»,-ասուլիսի ժամանակ կոչ արեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:
Վերջինս բացատրեց, որ քաղաքացիներն ինչպես առօրյայում միշտ լվացվում են, որպեսզի վիրուսներից զերծ մնան, նույն տրամաբանությամբ էլ պետք է գործեն համակարգչից օգտվելիս՝ չվստահելով անծանոթ անձանց ու կայքերին և վերջիններիս չփոխանցեն անձնական տվյալները՝ էլեկտրոնային փոստը, տան հասցեն, անձնագրային և բանկային տվյալները: Քննիչը նաև խորհորդ տվեց պարբերաբար թարմացնել տարբեր հաշիվների գաղտնաբառերը:
Սասուն Գրիգորյանը նկատեց, որ կիբերհանցագործների կողմից հիմնականում թիրախավորվում են այն անձինք, ովքեր ունեն ֆինանսական սոցիալական որևէ խնդիր և գումար ստանալու համար փորձում են դիմել հեշտ միջոցի:
«Համակարգչով խարդախություններ անող անձինք ունեն ինտելեկտուալ որոշակի ունակություններ, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու հոգեբանական ունակություններ»,- հայտնեց քննիչը և զգուշացրեց, որ վերջիններս սովորաբար քաղաքացու հետ կոնտակտի են գնում վարկեր տրամադրելու, վատ վարկային պատմությունները վերացնելու առաջարկներով:
Շատ են դեպքերեը, երբ սոցիալական ցանցերում ստեղծվում են որևէ օգտատիրոջ հաշվի առաջին էջին նման էջ, որն իրական օգտատիրոջ էջից տարբերվում է միայն լինկով, և դրանց միջոցով տվյալ օգտատիրջ անունից վերջինիս ընկերներից վերցնում են իրենց անհրաժեշտ անձնագրային և բանկային տվյալները:
Քննիչը նաև խորհուրդ տվեց հեռախոսների և համակարգիչների հնարավոր անսարքությունները վերացնել վստահելի մարդկանց կամ ընկերությունների միջոցով՝ հատկապես, երբ դրանցով մուտք է արված անձնական հաշիվներ:
Տեղեկացնելով, որ 2020 թվականի ամռանը բարձրացել է կիբերհանցագործությունների դեպքերի թիվը, որը պայմանավորված է համավարակի պատճառով համացանցից օգտվողների թվի աճով՝ Սասուն Գրիգորյանը կրկին կոչ արեց պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
- Կիբերհարձակման պատճառով «Honda»-ն դադարեցրել է մեքենաների առաքումը
- Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
- «Կասպերսկի». Ինչպե՞ս ապահովել աշխատակիցների հեռավար աշխատանքի կիբեռանվտանգությունը
- Bloomberg. ԵՄ-ն կարող է «կիբերպատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
- Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՝ կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
- Սամվել Մարտիրոսյան. Գալիս է այն օրը, երբ ադրբեջանական հաքերները փորձում են կիբեր֊տիրույթում վնաս տալ հայերին